7or.am-ը գրում է․
Այս անկյունում, աշխարհ, մի պահ կանգնի՛ր. հայ մարդուն թիկնապահներով կալմեջ արած ու նրա վրա թքած Ալեն Սիմոնյանը պարգևատրել է ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին ԱԺ «Պատվո մեդալով»՝ «միջխորհրդարանական բարեկամական կապերի ամրապնդման և ժողովրդավարության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար»: Այո՛, հատկապես՝ «ժողովրդավարության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար»: Դե, էլ ո՞վ է այդքան «նշանակալի ավանդ ունեցել Հայաստանում «ժողովրդավարության զարգացման գործում», եթե ոչ՝ Անդրեա Վիկտորինը:
Երկար կարելի է թվարկել տիկին Վիկտորինի «նշանակալի ավանդը»: Օրինակ, երբ Նիկոլ Փաշինյանը հրահրեց իր կողմնակիցների հարձակումը երկրի օրենսդրական մարմնի վրա, իսկ ԵՄ պատվիրակությունը՝ ղեկավարով հանդերձ, աչք փակեց, լռեց, ոչինչ չասաց:
ԵՄ պատվիրակույթան ղեկավարը լռեց ու ոչինչ չասաց, երբ Նիկոլ Փաշինյանը հակաժողովրդավարական ու հակաօրինական հարձակում հրահրեց Հայաստանի դատական իշխանության, դատարանների վրա:
Անդրեա Վիկտորինն աչք փակեց ու ձայն չհանեց ՀՀ հազարավոր քաղաքացիների իրավունքների ոտնահարումների աղաղակող փաստերի վրա:
Վիկտորինին չնկատելու տվեց դատարանի դահլիճում Արմեն Գրիգորյանի մահը:
Անդրեա Վիկտորինը գնաց և բնութագրորեն խոնարհվեց Նիկոլ Փաշինյանի առաջ:
Անդրեա Վիկտորինն ու նրա ԵՄ-ն թքա՛ծ ունեցան Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք բանտում հացադուլից մարդու մահանալու վրա, թքա՛ծ ունեցան իշխանության պատվերով կալանավորված մարդկանց կտտանքների և խոշտանգման ենթարկելու վրա, թքած ունեցան նիկոլական մարզպետի առնչակցությամբ հայ մարդուն, բանակային սպային ծանր վնասվածքներ պատճառելու, սպանելու վրա:
Անդրեա Վիկտորինն անձամբ ու իր Եվրամիությունով խորապես թքա՛ծ ունեցավ, որ Նիկոլ Փաշինյանի ավտոշարաշյունը վրաերթի ենթարկելով սպանեց երիտասարդ հղի կնոջը:
Ավելին, Անդրեա Վիկտորինը թքա՛ծ ունեցավ ու ծպտուն իսկ չհանեց, երբ Նիկոլ Փաշինյանն՝ իր անձնական ենթակայության տակ մտած ոստիկանապետով ու նրա ոստիկանական «մարդակերներով», հարձակվեցին խաղաղ ցուցարարների վրա ու սկսեցին հոշոտել:
Անդրեա Վիկտորինը քաջաբար լռեց, երբ նույն մելիցեքը հարձակվեցին Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների ծնողների ու հարազատների վրա:
Անդրեա Վիկտորինը ու նրա գլխավորած ԵՄ պատվիրակությունը լռեց ու լռում է, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ ու քաղաքական հայացքների համար հետապնդվողներ:
Անդրեա Վիկտորինին ու նրա Եվրամիությանը խիստ ձեռնտու է, որ Հայաստանում իշխանության են բերել ու վայրագ ու ստախոս, մի կեղտոտ ու անսկզբունք էակի, մի ծաղրանկարային արյունարբու բռնապետի: Ի՜նչ ժողովրդավարություն, մարդու իրավունքնե՜ր: Դրանք սուտ բաներ են: Շա՛հ, շա՛հ և միմիայն շա՛հ: Սա է անդրեավիկտորինների միակ «դոկտրինը»:
Անդրեա Վիտորինը բացահայտորեն կանգնել է Նիկոլ Փաշինյանի իշխանության կողքին, բացահայտորեն պաշտպանել է Նիկոլ Փաշինյանի հակաժողովրդավարական, հակահայկական, հակամարդկային իշխանությանը:
Առհասարակ, Նիկոլ Փաշինյանը շատ է սիրում «աննախադեպ» բառը: Նրա պաշտոնավարման շրջանում արդեն արձանագրվել է նաև այնպիսի մի աննախադեպ երևույթ, ինչպիսին է, օրինակ, ԵՄ պատվիրակության ղեկավարուհու, ԱՄՆ դեսպանուհու բացահայտ «քպ-ականացումը», այսինքն՝ նշվածները հանդես են գալիս ոչ թե որպես ԱՄՆ կամ Եվրոպայի դեսպաններ, այլ որպես Նիկոլ Փաշինյանի ՔՊ վարչության անդամներ: Սա, իրոք, աննախադեպ է: Աննախադեպ խայտառակ երևույթ:
Դե այդքան «ներդրումներից» հետո ինչո՞ւ չպիտի Նիկոլ Փաշիյնանը՝ ի դեմս Ալեն Սիմոնյանի, Անդրեա Վիկտորինին «պատվո մեդալ» չնվիրեր: Ի դեպ, սա էլ է յուրահատուկ կոռուպցիայի ձև. Անդրեա Վիկտորինըն աչք է փակում իշխանության գործած ոճիրների ու հակաժողովրդավարական քայլերի վրա, իսկ իշխանությունը նրան մեդալ է տալիս (ի՞նչ իմանաս, միգուցե, ոչ միայն մեդալ): Դա անպատվության ցինիկ ցուցադրություն է:
Ու բնութագրական է, որ քաղաքացու վրա թքած Ալեն Սիմոնյանն է «պատվո մեդալ» նվիրում քաղաքացիական ու մարդկային իրավունքների վրա թքած ունեցող Անդրեա Վիկտորինին:
Գիտե՞ք, եթե Անդրեա Վիկտորինը գործեր անցյալ դարի 30-40-ական թվականներին, ապա, անկասկած, կպաշտպաներ ֆաշիստներին ու հատկապես կարդարացներ նրանց կողմից համակենտրոնացման ճամբարներում միլիոնավոր ու միլիոնավոր մարդկանց կոտորելը: Դա՛ է անդրեավիկտորինների նենգ էությունը:
Ի՞նչ կարելի է մաղթել Անդրեա Վիկտորինին, որ հեռանում է: Թերևս այն, որ ինչպես ոչ բարով եկել էր, այդպես ոչ բարով էլ կորչի-գնա ու ոչ բարի էլ ավարտի իր ընթացքը:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը