«Վայր եմ դնում պատգամավոր մանդատս և մասնակցում եմ ավագանու ընտրություններին հանուն իշխանափոխության»,- «Մայր Հայաստան» դաշինքի հիմնադիր հավաքի ժամանակ ասաց դաշինքի առաջնորդ, Երևանի քաղաքապետի թեկնածու, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:
«Մենք բոլոր հնարավորություններ օգտագործելու ենք այս իշխանության քթից բերելու իր կազմակերպած շոուները»,- ասաց նա:
Անդրանիկ Թևանյանը նշեց, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է երկու ուժ՝ իշխանությունը և «Մայր Հայաստան» դաշինքը: Դաշինքը խնդիր է դրել իշխանափոխության և այն կիրականացնի այս ընտրություններով: «Ես այս պրոցեսի մեջ չեմ մտնում քաղաքապետի պաշտոնի համար, այլ՝ իշխանափոխության»,- ասաց նա:
Անդրանիկ Թևանյանը ասաց, որ Հյաստանի իշխանությունն օրենքից դուրս է, խախտում է սահմանադրությունը, իր տված խոստումները: Հայաստանում, ըստ նրա, պետք է ձևավորվի նոր իշխանություն, որը կարողանա հանդես գալ ժողովրդի անունից:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը