08 08 2023

Բազմակարծության այս տեսակն առավել քան կործանարար է պետության համար․ Սենոր Հասրաթյան

Բազմակարծության այս տեսակն առավել քան կործանարար է պետության համար․ Սենոր Հասրաթյան

Սենոր Հասրաթյանը գրառում է արել՝ կից հրապարակելով լուսանկար․

«Բազմակարծությունը հասարակության առաջընթացն ապահովող գործոններից մեկն է, անգամ, եթե տվյալ հասարակությունը գտնվում է աշխարհաքաղաքական զարգացումների այնպիսի պայմաններում, ինչպիսի պայմաններում այսօր գտնվում է Արցախը: Սակայն դա ամենևին չի նշանակում, որ բազմակարծության քողի տակ կարելի է հանդես գալ պատերազմ անցած գեներալների <<ականջները կտրելու>> հրապարակային հոխորտանքներով, երկրի խորհրդարանն անվանել <<ախոռ>>, իսկ ժողովրդի կողմից ընտրված պատգամավորներին, ոչ ավել, ոչ պակաս՝ <<բիոմասա...>>

Բազմակարծության այս տեսակն առավել քան կործանարար է պետության համար, եթե դրա կրողը ոչ թե շարքային անուս քաղաքացին է, այլ երկրի նախագահին կից գործող հակաճգնաժամային խորհրդի նախագահը և, միաժամանակ, կարծեմ, Անվտանգության խորհրդի անդամը...

Այսքանից հետո մտածում եմ՝ ստեղծված իրավիճակի մեղավորն այդ պաշտոնն զբաղեցնող անձն է, թե նա, ով նրան նշանակել է այդ պաշտոնում...»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ