07 08 2023

Թուրքիան ակնհայտորեն ավելի է ներգրավվում հարավկովկասյան զարգացումներին․ Արմեն Պետրոսյան

Թուրքիան ակնհայտորեն ավելի է ներգրավվում հարավկովկասյան զարգացումներին․ Արմեն Պետրոսյան

Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է.

«Թուրքիան ակնհայտորեն ավելի է ներգրավվում հարավկովկասյան զարգացումներին

Ստեղծված աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրողությունների պայմաններում Թուրքիան նպատակային կերպով և անընդհատ խորացնում է հետաքրքրությունն ու ներգրավվածությունը հարավկովկասյան տարածաշրջանում ծավալվող գործընթացների հարցում։ Միանշանակ է, որ Անկարայի նպատակը տարածաշրջանում օբյեկտիվորեն թուլացող ռուսական ազդեցությունը թուրքականով լցնելու քաղաքական ուղեգծի առաջմղումն է։ Ընդ որում, այս ուղեգիծն իրակականացում է և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի միջև մանևրի թուրքական հայտնի գործիքակազմով։

Որպես նշվածի վառ ապացույց, ոչ միայն անցած 2 ամիսների, այլ անգամ սկսվող շաբաթվա ընթացքում Թուրքիայից արտահոսած ուշագրավ քարոզչական թեզերն են։

Տարածաշրջանին այսօր անդրադարձել է ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, նաև Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացն է ներառված Թուրքիայի կառավարության այսօրվա նիստի, ինչպես նաև ակնկալվող Էրդողան-Պուտին բանակցությունների օրակարգերում։ Բացի այդ, բավականաչափ ուշագրավ հրապարակումներ են տեղ գտել թուրքական իշխանամերձ մամուլում, որոնք, տվյալ դեպքում, հաստատ պատահական չեն»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ