06 08 2023

Արցախում հումանիտար աղետ է ոչ թե, որ Հակարի կամուրջը փակ է, այլ, որ Արցախը չի ցանկանում ենթարկվել Ադրբեջանի պահանջին. Հակոբ Հակոբյան

Արցախում հումանիտար աղետ է ոչ թե, որ Հակարի կամուրջը փակ է, այլ, որ Արցախը չի ցանկանում ենթարկվել Ադրբեջանի պահանջին. Հակոբ Հակոբյան

Արցախում հումանիտար աղետ է ոչ թե, որ Հակարի կամուրջը փակ է, այլ, որ Արցախը չի ցանկանում ենթարկվել Ադրբեջանի պահանջին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի «Արդարություն» կուսակցության համահիմնադիր Հակոբ Հակոբյանը:

«Ցավոք, ինչպես կասեր հայտնի դասականը՝ Արցախի քաղաքական դաշտում չափից ավելի խելացի մարդկանց ու կենդանիների, և հատկապես կենդանիների, պակաս չկա:

Շատ կարևոր է չմոռանանք, որ Արցախում հումանիտար աղետ է ոչ թե, որ Հակարի կամուրջը փակ է, այլ, որ Արցախը չի ցանկանում ենթարկվել Ադրբեջանի պահանջին: Ուստի, Արցախի հումանիտար աղետի պատճառը՝ մեր չենթարկվելու ցանկությունը և համառությունն է, իսկ հետևանքը՝ Հակարի կամուրջի փակ լինելը:

Աղետի պատճառհետևանքային կապի մեջ շատ կարևոր է նաև այն պայմանը որում իրականանում է գործընթացը՝ իսկ դա Ադրբեջանի ցեղասպան նկրտումներն են, Հայաստանի իշխանությունների վարած հակաարցախյան քաղաքականությունն է և թուլացած, գրեթե ոչ կենսունակ արցախյան իշխանությունները:

Ահա ներկայիս իրավիճակի ամբողջական ախտորոշումը: Իսկ բուժման սխեման հետևյալն է՝ պետք է փոխել պայմանը, որի դեպքում պատճառը չի ունենա նման հետևանք»,- գրում է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ