ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկման ժամանակ Շվեյցարիայի ներկայացուցիչը, խոսելով աշխարհում հակամարտությունների հետևանքով սննդի ճգնաժամի մասին, անդրադարձել է նաև Լաչինի միջանցքի արգելափակման հարցին։
1lurer.am-ը մանրամասնում է՝ դիվանագետի խոսքով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն երբեմն հնարավորություն չի ունենում իրականացնելու իր մարդասիրական առաքելությունը, ինչպես, օրինակ, Լաչինի միջանցքի դեպքում։
Նա բոլորին կոչ է արել սննդի կարիք ունեցողների համար անխոչընդոտ մատակարարումներ իրականացնելուն ուղղված քայլեր ձեռնարկել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը