16 08 2023

Մտահոգված ենք այն տեղեկություններով, որոնք վերաբերում են մարդասիրական վիճակի վատթարացմանը ԼՂ-ում․ Սերժիո Ֆրանսա Դանեսեն

Մտահոգված ենք այն տեղեկություններով, որոնք վերաբերում են մարդասիրական վիճակի վատթարացմանը ԼՂ-ում․ Սերժիո Ֆրանսա Դանեսեն

Բրազիլիան մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված մարդասիրական ճգնաժամի վերաբերյալ։

«Մենք մտահոգված ենք այն տեղեկություններով, որոնք վերաբերում են մարդասիրական վիճակի վատթարացմանը Լեռնային Ղարաբաղում»,- ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստին հայտարարեց Բրազիլիայի ներկայացուցիչ Սերժիո Ֆրանսա Դանեսեն։

Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հարցով նիստին նա նշեց, որ առանձնակի մտահոգություն են պատճառում տեղեկություններն այն մասին, որ հունիսից ճանապարհի փակման պատճառով իրավիճակն ավելի է բարդացել  և՛ քաղաքացիական բնակչության, և՛ խոցելի անձանց համար։

«Բրազիլիան վերահաստատում է, որ հանձնառու է հարգելու Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը՝ նրանց միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում»,- ընդգծեց նա։

«Կողմերին կոչ ենք անում գտնել մեխանիզմներ, որոնցով կապահովվի ԼՂ առանց խոչընդոտների մարդասիրական հասանելիությունը, այդ թվում՝ Աղդամ-Խանքենդի ճանապարհի հնավորությունը»,- հայտարարեց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ