Ստեփանավան քաղաքում «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության ստորագրահավաքը առանց օրինական հիմքերի կասեցված է:
Նախաձեռնությունից հայտնում են, որ Ստեփանավանի քաղաքապետի ապօրինի հրահանգով համայնքապետարանի ներկայացուցիչը ներկա չի գտնվում ստորագրահավաքի վայրում, ինչի պատճառով ստորագրահավաքը դադարեցվել է։
«Հրավիրում ենք բոլոր պատկան մարմինների և ԶԼՄ-ների ուշադրությունը»,-սված է հաղորդագրության մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը