Նիկոլ Փաշինյանի ասուլիսին լրագրող Անի Գևորգյանը իր անունից հարց հնչեցնելու փոխարեն հեռախոսով ձայնագրություն միացրեց, որով հնչեց Արցախի Հանրապետության քաղաքացիներից մեկի՝ շուշեցի Միքայել Առաքելյանի հարցը։
«Դուք Արցախը ճանաչեցիք Ադրբեջանի անբաժանելի մաս՝ մեզ ենթարկելով բլոկադայի, հումանիտար ճգնաժամի, որտեղ սովից երեխաներ են մահանում, և կա 120 հազարանոց արցախահայության ցեղապսանության վտանգ։ Դուք Ձեզ պատասխանատու չե՞ք զգում, Ձեր խիղճըՁեզ չի՞ տանջում, և Դուք կարո՞ղ եք արդյոք քաղաքական կամք դրսևորել և հրաժարական տալ, քանի որ բերել եք հասարակության պատռակտում, բանակցությունների տապալում, պատերազմ, խայտառակ պարտություն, մեր հայրենիքի 80 տոկոսի և սուրբ Շուշիի հանձնում և բզկտվածԱրցախի բլոկադա։
Ես Միքայելն եմ՝ Շուշիից, 44-օրյա պատերազմում մաքառելով մարդատաշտում, մարտական ընկերներիս դիակները և վիրավորներին քարշ տալով, պայքարելով, կռվելով բախվեցի Ձերխայտառակ դավաճանական կապիտուլյացիային։
Եւ հարց՝ ո՞վ եք Դուք, անհաջող քաղաքական գործի՞չ, թե՞ դավաճան։ Մի՞թե Դուք չհասկացաք, որմենք ճկվում ենք, բայց չենք կոտրվում, ուղղվում ենք ու ավելի ուժեղ հարվածում։ Արցախահայությւոնը անկոտրում է՝ պինդ մեր սարերի նման, և մի՞թե Դուք չեք վախենում՝ արժանանալ Մելիք Ֆրանգյուլի ճակատագրին, որի գերեզմանը բոլորն են անպատվում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը