24 07 2023

Նախագահի ինստիտուտը Հայաստանում դարձել է ձրի հաց ուտելու, ձրի երկրներ պտտվելու «դուքյան»․ քաղաքագետ

Նախագահի ինստիտուտը Հայաստանում դարձել է ձրի հաց ուտելու, ձրի երկրներ պտտվելու «դուքյան»․ քաղաքագետ

Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Համոզված եմ, որ «պետություն» կազմակերպության համար կառավարման լավագույն ձևը սահմանադրական միապետությունն է։
ԵՒ պատահական չէ, որ Եվրոպայի ամենահավակնոտ երկրներից Մեծ Բրիտանիան, Հոլանդիան, Բելգիան, Դանիան, Նորվեգիան ու Շվեդիան, Իսպանիան եւն..., պահպանել են միապետական ինստիտուտը, որի ժամանակակից թերեւս ամենակարեւոր առաքելությունը ազգային միասնության, ազգային մշակույթի, արժեքների, բարձր ճաշակի, վեհության ու հասարակությանը կենդանի օրինակ տալու մեջ է։
Մեծ Բրիտանիան ունեցել է Չերչիլի, Թետչերի նման կառավարության ղեկավարներ, որոնք իրենց իշխանությամբ ոչ միայն չեն զիջել միապետին, այլև հարյուր անգամ ավելի մեծ իշխանություն են ունեցել, սակայն ժողովուրդը առանձնակի վերաբերմունք ունի հենց միապետի և միապետական ընտանիքի հանդեպ։
Այստեղ անցյալն ու ներկան ջերմորեն համադրվել են ու այսօրվա սերունդը Բրիտանական ամբողջ պատմության շարունակականության վկան է։
Հայաստան։ Ժողովրդի միասնականության խորհրդանիշը Սահմանադրությամբ նախագահն է։ Իսկ ո՞վ է Հայաստանի նախագահը։ Իսկ ի՞նչ արժեքներ է կրում և ինչո՞ւ պետք է նա լինի սերունդների համար օրինակ։
Միայն ցավել կարելի է այն սերունդին, որի համար օրինակ ու խորհրդանիշ պետք է լինի Հայաստանի այսօրվա նախագահը։
Ես ավելի ու ավելի եմ համոզվում, որ նախագահի ինստիտուտը Հայաստանում դարձել է ձրի հաց ուտելու, ձրի երկրներ պտտվելու, ճոխ կյանք ունենալու «դուքյան»: Այս ինստիտուտից չկա ո'չ մի օգուտ, չկա ո'չ մի շահ` ո'չ երկրին, ո'չ ժողովրդին։ Գոնե ես, որպես մասնագետ չեմ տեսել երկրի համար բախտորոշ այս շրջանում այդ ինստիտուտը զբաղեցնողի կողմից որևէ դրական աշխատանք գոնե ժողովրդի միասնականության ապահովման ուղղությամբ։
Իսկ եթե միապետ ունենայինք, որի լեգիտիմությունը հենված կլիներ ավանդույթի, լեգենդի և հարակից այլ ատրիբուտների վրա, արարողակարգային այնպիսի արարողությունների, որոնք հասարակության մոտ ակնածանք, սեր, հարգանք և ռոմանտիզմ կառաջացնեն ժողովրդի մոտ, ապա այդ դեպքում նաև այլ արժեք կունենար նաև նրա խոսքը, նրա դեմքը աշխարհասփյուռ հայության համար։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ