19 07 2023

Ադրբեջանը Ուկրաինային 7,6 մլն դոլար օգնություն է տրամադրել

Ադրբեջանը Ուկրաինային 7,6 մլն դոլար օգնություն է տրամադրել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր Twitter-ում շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Ես ողջունում եմ Ուկրաինայի կարիքների համար էլեկտրաէներգետիկ սարքավորումների ձեռքբերման համար օգնություն տրամադրելու որոշումը։ Բարեկամ Ադրբեջանի այս աջակցությունը կարևոր է մշտական ​​հարձակումների պայմաններում Ուկրաինայի էներգետիկ համալիրի կայունությունն ապահովելու համար։ Մենք շարունակում ենք ակտիվորեն աշխատել մեր գործընկերների հետ՝ էներգետիկ համակարգը ձմռանը նախապատրաստելու համար»,- ասել է Զելենսկին։

Ադրբեջանի նախագահի հրամանագրով նախօրեին Ուկրաինային օգնության համար 7,6 մլն դոլար է հատկացվել։ Նշենք, որ Ադրբեջանն արդեն մի քանի անգամ մեծ գումարներ է հատկացրել Ուկրաինային օգնելու համար՝ դա պատճառաբանելով որպես «մարդասիրական օգնության տրամադրում»։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ