19 07 2023

Համացանցը հայհոյում է ՔՊ-ական պատգամավորին՝ այս ելույթի համար



 

Համացանցում քննարկվումէ  ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հարցազրույցը, որում նա ասել է․ «Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց նաև ճանաչել ու հայտարարում ենք Ադրբեջանի տարածքում գոյություն ունեցող հայկական 120․000-անոց համայնքի իրավունքներն ու սկզբունքները»։

24news-ի լրագրողի հարցին՝ կպահպանվե՞ն հայ բնակչության իրավունքները Ադրբեջանի կազմում, պատգամավորն ասել է․ «Ձեզ թվո՛ւմ է, թե չի պահպանվելու։ Սա 19-րդ դարը չէ, սա 21-րդ դարն է ու պահպանվելու է, հավատացած եղեք»։

Լրագրողի հարցին, թե ո՞վ է ստիպելու, պատասխանում է․ «Կյանքը ու ժամանակն են ստիպելու, որ Ադրբեջանը պահպանի դրանք»։

Հակոբ Ասլանյանին ֆեյսբուքյան օգտատերերը հայհոյում են այսպիսի միտք հնչեցնելու համար։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ