«Միայն ու միայն Ֆրանսիայի խորհրդարանն է երկու անգամ ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը»,-դիմաց Ֆրանսիայի դեսպանատան մոտ մեկնարկած «Մենք Արցախն ենք» խորագրով ակցիայի ժամանակ հայտարարեց ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը և բոլորի անունից շնորհակալություն հայտնեց ֆրանսիայի ազատատենչ ժողովրդին:
Լարիսա Ալավերդյանը հայտնեց, թե ակնկալում են, որ այլևս չի լինի այնպես, ինչպես ասել էր Ֆրանսիայի գործադիր մարմնի ներկայացուցիչը՝ ԱԳ նախարարը, թե իրենց համար նշանակություն չունի խորհրդարանի որոշումը:
«Ճիշտ հակառակը՝ակնկալում ենք աշխարհում առաջինն ազատության համար պայքարող ֆրանսիային հարիր քայլերով, ֆրանսիայի գործադիր իշխանությունը կանի անհրաժեշտ քայլը և ճանաչի լեռնային ղարաբաղի հանրապետությունը»,-ասաց նախկին ՄԻՊ-ը:
Նա ասաց, որ ողջունում են բոլոր հայտարարությունները՝ նաև Ֆրանսիայի հարգարժան նախագահի:
Լարիսա Ալավրեդյանը նաև հայտնեց, որ անգրագիտություն է պնդումը, թե որևէ մեկը ճանաչել է Ադրբեջանը խորհրդային սահմաններով, քանի որ ՄԱԿ-ը չունի ճանաչման որևէ գործառույթ, առավել ևս՝ սահմանների, իսկ Արցախը, նշեց նա, ԽՍՀՄ-ից անկախացել է ավելի շուտ, քան՝ Ադրբեջանը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը