18 07 2023

Դադարեցնել թատրոնը. Անդրանիկ Թևանյան

Դադարեցնել թատրոնը. Անդրանիկ Թևանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Դադարեցնել թատրոնը

Պետության ղեկավարը պետք է որոշում կայացնի, կառավարչական այլ ֆունկցիաներ իրականացնի, այլ ոչ թե նստացույց բեմադրի։

Նստացույցը սեփական անկարողության ցուցադրություն է, եթե դա արվում է երկրի ղեկավարի կողմից։ Բայց եթե այդ քայլին գնացել ես, ուրեմն պետք է ճիշտ հասցեատիրոջ դիմես և հստակ գնահատականներ տաս։ Միջազգային հանրությունն իր դիրքորոշումը ցույց է տալիս՝ ելնելով ՀՀ ղեկավարի դիրքորոշումից։

Նիկոլ Փաշինյանն Արցախը (Լաչինի միջանքցն էլ հետը) ճանաչել է Ադրբեջանի մաս՝ դրանով իսկ հնարավորություն տալով Ալիևին պաշարել Արցախը և դեն նետել նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությունը։

Եթե Փաշինյանի վարած ոչ լեգիտիմ քաղաքականությանը  գնահատական չի տրվում, այլ ընտրվում է վերացական միջազգային հանրությանը դիմելու «ծայրահեղ» տարբերակը, ապա դա թատրոն է, այն էլ՝ էժանագին թատրոն»։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ