Իմ մայրը նման բառեր չի գրել և առհասարակ նման բառապաշար չունի: Այս մասին ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանը՝ անդրադառնալով համացանցում մի գրառման տակ արված անհարիր մեկնաբանություններին.
«Պարբերաբար ես, թիմակիցներս ենթարկվում ենք գրոհների սոցիալական ցանցերում։ Երբ ես նայում եմ իմ գրառումների տակ մեկնաբանություններին, ակնհայտ է դառնում, որ դա ոչ թե ինքնաբուխ, բնական զայրույթ է, որն արտահայտվել է ոչ ճիշտ բառապաշարով, այլ կազմակերպված ինչ-որ գրոհ է և դրա նպատակը լռեցնելն է հանրային գործիչներին, այս պարագայում՝ ինձ», - ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը