04 07 2023

Այս աղջնակն ընդամենը «գերազանցիկ», անմեղսունակ կոսմոպոլիտ է. Ավետիք Իշխանյանը՝ Մարիա Կարապետյանի մասին

Այս աղջնակն ընդամենը «գերազանցիկ», անմեղսունակ կոսմոպոլիտ է. Ավետիք Իշխանյանը՝ Մարիա Կարապետյանի մասին

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․

««ԽԱՂԱՂԱՍԵՐ ԳԵՐԱԶԱՆՑԻԿԸ»

Կանադայում ընթացող ԵԱՀԿ վեհաժողովում, ելույթ է ունենում  Հայաստանի պատվիրակության անդամ, մի քպ-ական պատգամավոր՝ Մարիա Կարապետյանը և հայտարարում, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Լեռնային Ղարաբաղը։

Կարդում ես այս աղջնակի կենսագրությունը և պարզվում է, որ նա ընդամենը շարքային «գերազանցիկ» է, ուսում առած տարբեր «խաղաղասիրական» դասընթացներում։ Ի տարբերություն շատ քպ-ականների, այս աղջնակը կարծում եմ , իր կողմից անգիր արած թեզերով, որոնք իր գլուխն են մտցրել, իր  կողմից պաշտելի եվրոպացի դասընթացավարները, իսկապես հավատում է, որ Արցախը հանձնելով թշնամուն, կարելի է նրանց հետ հաշտ ու խաղաղ ապրել։Կրկնեմ՝ ի տարբերություն, այլ շահամոլ, անհայրենիք քպ-ականների, այս աղջնակն ընդամենը «գերազանցիկ»,վերլուծական մտքից զուրկ, անմեղսունակ կոսմոպոլիտ է։ Սակայն նրան և մյուս քպ-ականներին միավորում է մեկ բան՝ հայրենիքն ուրանալը։

Ճակատագրի հեգնանքով, այս «խաղաղասեր» «գերազանցիկը» ծնվել է հայ ժողովրդի զարթոնքի՝ 1988 թվականին։

Պատկերացնում եմ, թե ԵԱՀԿ բոլոր երկրների պատվիրակներն ինչ արհամարհանքով և զզվանքով են լցվել, ներեցեք՝ ողջ հայ ժողովրդի հանդեպ»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ