13 07 2023

Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպումից ակնկալիք չի կարող լինել, օրակարգը ադրբեջանական է. Անդրանիկ Թևանյան

Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպումից ակնկալիք չի կարող լինել, օրակարգը ադրբեջանական է. Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի համակարգող Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հայաստանը՝ սեղանի վրա. Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ

2018-ին Արցախին բանակցային սեղանի շուրջ նստեցնելու մասին խոսող և 2021-ին Արցախի ինքնորոշման իրավունքի համար պայքար խոստացող Նիկոլ Փաշինյանն այժմ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս: Նա պատրաստ է հանձնել նաև Հայաստանի տարածքները (մի մասն արդեն հանձնած է):

Ինչ վերաբերում է բանակցային սեղանին, ապա դրա շուրջ ոչ միայն Արցախը, այլ նույնիսկ Հայաստանը չկա: Հայաստանը սեղանի վրա է:

Փաշինյանն Ալիևի հետ հանձնելու թեմաներն է քննարկում ու մեր երկրի ներսում ձգտում փաթեթավորել այդ հանձնումները «խաղաղության» կեղծ լոզունգի տակ:

Հայ-ադրբեջանական հարաբերությունների թեմայով աշխարհաքաղաքական մրցակցող հարթակներում (ռուսական ու արևմտյան հարթակներ) քննարկելով՝  ՀՀ օրվա իշխանությունը միայն պարտություններ է գրանցում մեզ համար և լայն հնարավորություններ ստեղծում Ադրբեջանի համար:

Մոսկվայի ու Վաշինգտոնի մրցակցության արանքում Ալիևն առևտրի լայն հնարավորություններ է ստացել երկու կողմի հետ, քանզի Փաշինյանը, «Ղարաբաղն Ադրբեջան է, և վե՛րջ» ծրագրի շրջանակներում, իր գրպանում է

Հուլիսի 15-ին Բրյուսելում կայանալիք Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպումից ոչ մի դրական ակնկալիք չի կարող լինել: Մենք միայն վնասներ ենք ստանալու, քանզի օրակարգը բացառապես ադրբեջանական է:

ՀՀ անունից բանակցողի փոփոխությունը և մեր երկրի անվտանգության ապահովումը միակ օրակարգն է, որը կարող է լեգիտիմ համարվել, քանզի ոչ լեգիտիմ է Նիկոլ Փաշինյանը և նրա վարած քաղաքականությունը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ