11 07 2023

Ադրբեջանն արգելում է նույնիսկ Կարմիր խաչի կազմակերպության տեղաշարժը Լաչինի միջանցքում․ ԱԳՆ խոսնակ

Ադրբեջանն արգելում է նույնիսկ Կարմիր խաչի կազմակերպության տեղաշարժը Լաչինի միջանցքում․ ԱԳՆ խոսնակ

Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրումից ի վեր՝ Ադրբեջանը, հակառակ Արդարադատության միջազգային դատարանի վճիռների, շարունակաբար արգելում է նույնիսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տեղաշարժը, ներառյալ՝ մարդկանց տարհանումն առողջապահական նկատառումներով, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

«Անհրաժեշտ են լրացուցիչ միջազգային ջանքեր և գործողություններ Լեռնային Ղարաբաղի 7-ամսյա շրջափակումը վերացնելու համար՝ էթնիկ զտումները կանխելու նպատակով»,- գրել է ԱԳՆ մամուլի խոսնակը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ