29 07 2023

Իր հստակ պարտավորությունից հետ կանգնելու փոխարեն Ադրբեջանը պետք է կատարի դրանք. ԱԳՆ խոսնակ

Իր հստակ պարտավորությունից հետ կանգնելու փոխարեն Ադրբեջանը պետք է կատարի դրանք. ԱԳՆ խոսնակ

Իր հստակ պարտավորությունից հետ կանգնելու փոխարեն Ադրբեջանը պետք է կատարի դրանք: Այս մասին Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում:

 «Բազմաթիվ միջազգային կազմակերպություններ, կառավարություններ, միջազգային իրավապաշտպաններ համակարծիք են Լեռնային Ղարաբաղում հումանիտար լուրջ իրավիճակի գնահատման և Լաչինի միջանցքի շրջափակումը վերացնելու կոչի հարցում, ինչը հաստատված է Արդարադատության միջազգային դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով: Իր հստակ պարտավորությունից հետ կանգնելու փոխարեն՝ Ադրբեջանը պետք է կատարի դրանք»,- գրել է Բադալյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ