Թագուհի Թովմասյանին Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշոնից հեռացնելու գործընթացը ՔՊ-ի հերթական ապօրինությունն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
«Սա իշխանազավթման քայլերից մեկն է, ընդ որում՝ անհանդուրժողականության, ատելության, զրպարտանքի չափաբաժինների նորանոր ռեկորդներ սահմանելով։ Այն, ինչ հիմա անում են իրենք, ցույց է տալիս, որ այս մարդիկ իրականացնում են պարզագույն իշխանազավթում»,- ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը