10 07 2023

Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել հրատապ հումանիտար ու անվտանգային հարցերի շուրջ

Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել հրատապ հումանիտար ու անվտանգային հարցերի շուրջ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ  Հարությունյանը հուլիսի 10-ին հրավիրել է  աշխատանքային խորհրդակցություն`իշխանության տարբեր թևերի ներկայացուցիչների, ուժային գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ։ Այս մասին հայտնել է ԱՀ նախագահի մամուլի ծառայությունը:

 

«Քննարկվել են Ադրբեջանի կողմից  Արցախի Հանրապետության դեմ  շարունակվող ագրեսիվ քաղաքականության  հետևանքով խորացող հումանիտար   և անվտանգային խնդիրների  լուծման ուղղությամբ կատարվող քայլերը։ Ընդգծվել է  ներքին ռեսուրսների արդյունավետ օգտագործման և Արցախի  ապաշրջափակմանն ուղղված արտաքին քաղաքական ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ