10 07 2023

Այն, ինչ կատարվում է հիմա մեր իրավական համակարգում, երկիրը տասնամյակներով հետ է գցելու. Մարինե Ֆարմանյան



Հուլիսի 11-ին փաստաբանները մեկնարկում են եռօրյա գործադուլ, որը կսկսվի երթով դեպի ՆԳՆ:

«Նկատի ունենալով այն հանգամանքը, որ փաստաբանների նկատմամբ բռնությունների սարսափելի միջադեպերը հովանավորող ոստիկանության պետը թշնամություն է անում փաստաբանության ինստիտուտի նկատմամբ, նախատեսվում է քայլերթ՝ դեպի Ներքին գործերի նախարարություն՝ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի հրաժարականի պահանջով, որտեղ նաև հանձնվելու է «Փաստաբանության թշնամի» հավաստագիրը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Փաստաբանների ակցիաների և համակարգում կատարվողի մասին Yerevan.Today-ի տաղավարում զրուցել ենք փաստաբան Մարինե Ֆարմանյանի հետ:

«Փաստաբանական ինստիտուտը կայացած զարգացած ազատ մասնագետների միություն է, այս տարիների ընթացքում մենք մեծ ձեռքբերումներ ենք ունեցել, միջազգային կառույցները միշտ ընդգծում էին մեր անկախ գործելու փաստը: Բայց այն, ինչ կատարվեց վերջին շրջանում, մեծ հարված է հասցնելու մեզ բոլորիս, քանի որ իրավապահ մարմինների գործողություններից ճնշված փաստաբանը ոչ մի քաղաքացու չի կարողանա արդյունավետ պաշտպանել: Վնասը փաստաբանությանը ուղիղ վնաս է հասարակությանը»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ