Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ադրբեջանի պահանջները իբր չկատարելն ինքնին լայնածավալ պատերազմի պատճառ համարողներին մի պարզ հարց տամ՝ իսկ այդ պահանջներից բոլո՞րն են իրատեսական: Օրինակ՝ հենց այս պահին Ադրբեջանը պահանջում է հայկական զորքերը հանել Արցախից և, տուժող ձևանալով, պաշտոնապես դիմել է անգամ միջազգային կառույցներին: Դե գիտեք, ցավոք, արդեն զորք չկա, բայց դե պահանջում է, դե կատարեք, թե չէ պատերազմ կսկսվի: Չզարմաք, որ վաղն էլ պատերազմի սպառնալիքով պահանջի անհապաղ, առանց դատ ու դատաստանի, իրենց սկսենք 200 մլրդ դոլարի ռազմատուգանք ու փոխհատուցում վճարել. ի դեպ, բարձր մակարդակով արդեն զբաղված են «հիմնավորումներով ու հաշվարկներով»:
Եվ զավեշտն այն է, որ այս ամենի համատեքստում, «ՀայաՔվեի» սահմանադրական, միջազգային լավագույն չափանիշներին խիստ համապատասխան օրենսդրական նախաձեռնությունը ոմանք որոշել են դիտարկել իբրև պատերազմի սպառնալիք: Լո՞ւրջ ....
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը