06 07 2023

Կառավարությունը շարունակում է գույքեր օտարել

Կառավարությունը շարունակում է գույքեր օտարել

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 6-ի նիստում որոշեց դասական աճուրդով օտարել Երևանի Նոր-Նորք, Հ. Գյուրջյան փողոց 58 շենք 98 հասցեում գտնվող 1182.5 քառ. մետր մակերեսով անշարժ գույքը, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված 3495 քառ. մետր մակերեսով, ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասից 455.99 քառ. մետր բաժնեմասով հողամասը:

2023 թվականի ապրիլի 27-ի դրությամբ Գույքի գնահատված շուկայական արժեքը կազմում է 375 800 000 ՀՀ դրամ։

Հատկացված հողամասի տվյալ պահին գործող հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը 17 459 694 ՀՀ դրամ է։

Աճուրդով օտարման ենթակա Գույքի մեկնարկային գին է սահմանվել գույքի գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 375 800 000 ՀՀ դրամ։

Աճուրդին մասնակցելու նախավճարը սահմանվել է գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 18 790 000 ՀՀ դրամ, որը աճուրդի հաղթող մասնակցի համար համարվում է Գույքի վաճառքի գնի մաս և Գնորդի կողմից հետագա վճարումները կատարելուց հրաժարվելու դեպքում վերադարձման ենթակա չէ ու փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։

Գնորդը պարտավոր է վճարել նաև Գույքի արժեքի որոշման ծառայությունների վճարը՝ 481 800 դրամ գումարը (ներառյալ՝ ԱԱՀ), որը ենթակա է վճարման աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրելու օրվանից 10 օրվաընթացքում՝ գնահատողի համապատասխան հաշվին ու չի ներառվում աճուրդի արդյունքում Գնորդի առաջարկած գնի մեջ։

Նախագծով նախատեսվում է նաև առաջին աճուրդի ժամանակ չվաճառված Գույքի վաճառքի նպատակով կազմակերպել ևս երկու աճուրդ՝ Գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցնելով վերջին աճուրդի մեկնարկային գնի 10 տոկոսի չափով։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ