04 07 2023

Եթե Արայիկ Հարությունյանը նամակ չի գրում Փաշինյանին, քանի՞ գրոշ արժե ուրիշից բան պահանջելը. Անդրանիկ Թևանյան

Եթե Արայիկ Հարությունյանը նամակ չի գրում Փաշինյանին, քանի՞ գրոշ արժե ուրիշից բան պահանջելը. Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» նախաձեռնության համակարգող Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ում պետք է նամակ գրի Արայիկ Հարությունյանը

Ասում են, որ Արայիկ Հարությունյանը նամակ է գրել Վլադիմիր Պուտինին: Նա նկարագրել է արցախահայության անելանելի վիճակը:  Ակնկալել է օգնություն:

Եթե Արայիկ Հարությունյանը նամակ չի գրում Նիկոլ Փաշինյանին ու վերջինիցս պատասխան չի պահանջում Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու և դրանով իսկ Արցախի պաշարմանը նպաստելու համար, ապա քանի՞ գրոշ արժե ուրիշից բան պահանջելը: Նամակն, ըստ այդմ, սխալ հասցեով է գրված:

Թշնամին ներսից է: Այդ պայմաններում դրսից ինչպե՞ս կարելի է օգնություն ակնկալել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ