30 06 2023

«Ներկաների» օրոք «նախկին» դարձած անձանց դիրքորոշումը կարևոր է ու սկզբունքային․ Հայկ Դեմոյան

«Ներկաների» օրոք «նախկին» դարձած անձանց դիրքորոշումը կարևոր է ու սկզբունքային․ Հայկ Դեմոյան

Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Խիստ ցանկալի կլիներ, որ 2018 թ․-ից հետո պաշտոններ զբաղեցրած ու այդ պաշտոնները լքած անձինք հանդես գան համատեղ հայտարարությամբ՝ երկու տարբեր բովանդակություններով։ Կամ՝
ա․ ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի, սատարելով նրանց քաղաքական գիծն ու որոշումները,
կամ էլ
բ․ դատապարտելով ներկա իշխանությունների գործելաոճն ու քաղաքականությունը՝ տալով հստակ գնահատականներ։
Թե չէ ստացվում է, որ լիքը նախկին "հետհեղափոխական" նախարարներ, փոխնախարարներ, պատգամավորներ, մարզպետներ, կուսակցականներ և այլք, այսօր ազգափրկիչ դերակատարություն են վերագրում իրենց, լիահույս լինելով, որ բոլորի հիշողությունը շատ կարճ է․․․
"Ներկաների" օրոք "նախկին" դարձած անձանց դիրքորոշումը կարևոր է ու սկզբունքային։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ