28 06 2023

Ովքե՞ր են խոսում 1999-ի հոկտեմբերի 27-ից. կա՛մ Արցախ հանձնող են, կա՛մ դրա մասնակից. Սևակ Հակոբյան

Ովքե՞ր են խոսում 1999-ի հոկտեմբերի 27-ից. կա՛մ Արցախ հանձնող են, կա՛մ դրա մասնակից. Սևակ Հակոբյան

Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մտածում եմ, ովքե՞ր են խոսում 1999-ի հոկտեմբերի 27-ից, ովքե՞ր են իրենց քաղաքական ձախողումները, հանցագործություններն արդարացնելու համար անդադար հիշեցնում 1999-ի ահաբեկչությունը, առիթ-անառիթ։ Կապ չունի, որ անցել է 24 տարի, ինչ ասես եղել է այս ընթացքում, բայց այս մարդիկ խոսում ու խոսում են, հարցազրույցներ են տալիս, իրենց լրատվականները հանում են վերնագրեր, ակնհայտ շահարկում են, քամում են, որքան կարող են։

Դրանք են՝ Նիկոլ Փաշինյանը, Արամ Զ․ Սարգսյանը և իր խմբակի անդամները, Անդրանիկ Քոչարյանը, Վահան Շիրխանյանն էր խոսում, 1-2 քոչարյանաֆոբ կայքեր։

Այս բոլորին միավորում է, մեկ բան՝ իրենք կա՛մ Արցախ հանձնող են, կա՛մ դրա մասնակից, կա՛մ որևէ կերպ այս իշխանությանը աջակից։

Իսկ Արցախի ազատագրումը իննսունականներին կազմակերպողներն էին

Վազգենը՝ Հայաստանից, Ռոբերտը՝ Արցախում։

Վազգենին 27-ին սպանեցին, անմիջապես Ռոբերտից ուժային պաշտոններ էին ուզում, շանտաժ անում որ տա, հետո տարիներով իր հրաժարականը պահանջում, հիմա քաղաքական հետապնդման ենթարկում․ սկզբից նստեցրին, հիմա դատում են։

Արդեն վստահ եմ, քոչարյանաֆոբիան իրականում շատ ավելի լուրջ պատճառներ ունի, քան աբիժնիկությունն է, կամ նախանձը։

Ամեն դեպքում, մի հին սովետական անեկդոտ հիշեցի, էն որ դատախազը ասում է՝ "Главное, в ходе следственных действий не выйти на самих себя…"»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ