ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Կարելի է նախանձել Թուրքիային ու Ադրբեջանին, քանզի նրանք իրենց թշնամի պետության մեջ ունեն թուրք–ադրբեջանական շահերի ու քարոզչական թեզերի ագրեսիվ պաշտպան, այն էլ՝ վարչապետի աթոռին նստած։
Հանուն սեփական կաշին փրկելու և նյութական շահ ստանալու՝ «ժողվարչապետը» Ալիևից ավելի ադրբեջանամետ է դարձել, Էրդողանից՝ ավելի թուրքամետ։
Սա բացի դավաճանության պատմությունից նաև մեր ժողովրդի համար ողբերգության ու խայտառակության պատմություն է։
Ի դեպ, այս ամոթի ու խայտառակության խարանը դեռ երկար է մնալու մեր երկրի վրա։ Ամեն դեպքում պետք է թևաթափ չլինել ու կռիվ տալ։
Եթե ամեն մեկս առաջնորդվի՝ «ո՞վ, եթե ոչ ես, ե՞րբ, եթե ոչ հիմա» կարգախոսով, ապա հաջողությունն անխուսափելի կլինի»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը