26 06 2023

Ցավում եմ, որ այսքանից հետո մեծ հաշվով չեք էլ փորձում ռեալ պայքարել․ Արշակ Աբրահամյան

Ցավում եմ, որ այսքանից հետո մեծ հաշվով չեք էլ փորձում ռեալ պայքարել․ Արշակ Աբրահամյան

 Արցախի «Արդարություն» կուսակցության ԵԿ նախագահ Արշակ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 «Նստել թախտին սպասում եք բախտին և մի փոր հացով ինքներդ ձեզ խաբում եք իբր դիմանում եք բլոկադային, անունն էլ դրել եք «պայքար»… Էս ա, երբ որ որոշ ժամանակ անց ձեր օրգանիզմի և իմունիտետի վրա սկսի երևալ 7 ամսվա թերսնուցումը՝ այդ ժամանակ երևի կհասկանաք, որ արժեր ամենասկզբից գնալ կտրուկ քայլերի և ոչ թե անիմաստ ժամանակ ձգել միջազգային կառույցներից օգնության ակնկալիքով։ Ոչ կարողանում եք իշխանությանը հեռացնեք, ոչ կարողանում եք ինքնակազմակերպվեք, ոչ կարողանում եք հստակ աշխարհին ներկայացնել, թե ձեր համար ինքնորոշումն է կարևոր, թե սնունդը և դեղորայքը (որովհետև այս դեպքում խաղաղապահները ադրբեջանից էլ կբերեն կլցնեն խանութները և դուք ստիպված կգնեք դրանք)… Կոշմնորոշվեք էլի վերջապես, թե ձեր ուզածը և վերջնական նպատակը որն է։ Ամեն ինչում մեղադրում եք հայաստանցիներին, որ նիկոլ են ընտրել, բայց մոռանում եք, թե ինչպես էիք 2018թ-ին Արցախից ավտոմեքենաներով գնում Երևան նիկոլին աջակցելու և ինչպես էր «Ազատ Հայրենիք» կուսակցությունը հայտարարում, որ «առանց մեկ ստորակետի բացակայության աջակցում է նիկոլի ծրագրին»…. Ցավում եմ, որ այսքանից հետո էլ դեռ չեք գիտակցում, թե ինչ իրավիճակում եք և մեծ հաշվով չեք էլ փորձում ռեալ պայքարել։ Սպասում եք ինչ որ փրկիչների, զբաղված եք լավատեսական ինքնախաբեությամբ՝ իբր աշխարհը չի թողնի, ռուսը չի թողնի և այլն… Բայց իմացեք, որ նման մտածելակերպով իրավիճակը ձեր շուրջ միայն վատանալու է»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ