26 10 2023

Այսպես բաժան-բաժան անելու արդյունքում է ազգը հայտնվել նման իրավիճակում․ Արշակ Աբրահամյան

Այսպես բաժան-բաժան անելու արդյունքում է ազգը հայտնվել նման իրավիճակում․ Արշակ Աբրահամյան

Արշակ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ներեցեք իսկ Արցախում տարիներ շարունակ բնակված և իրենց գործունեությամբ Արցախը ՀԱՅԿԱԿԱՆ պահող՝բայց ՀՀ գրանցում ունեցող քաղաքացիներին ինչու՞ չեք ներառում որևէ աջակցման ծրագրի մեջ։Տարիներ շարունակ(անգամ շրջափակման ժամանակ) նրանց Արցախում էին անտեսում պատճառաբանելով որ գրանցում չունեն և չեն կարող օգտվել սոցիալական աջակցման ծրագրերից,նույնը շարունակվում է նաև այստեղ։Բայց չէ որ այդ մարդիկ արցախցիների հետ հավասար պայքարել են,պատերազմել,սոված են մնացել շրջափակման ժամանակ և ունեցել են նույն ապրումները երբ անցել են գաղթի ճանապարհը…
Բավական չէր Արցախի անարդարությունները,նույնն էլ Հայաստանում է շարունակվում։Արցախցիներին տալիս եք՝լավ եք անում,բայց այդ մարդկանց մի արհամարհեք պարոնայք աջակցման ծրագրեր գրողներ,որովհետև շատ մոտ ապագայում կրկին զգալու եք նրանց կարիքը…
Այսպես բաժան-բաժան անելու արդյունքում է ազգը հայտնվել նման իրավիճակում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ