23 06 2023

Կոչ ենք անում Բաքվին՝ ամբողջությամբ ապաշրջափակել Լաչինի միջանցքով երթեւեկությունը. Զախարովա

Կոչ ենք անում Բաքվին՝ ամբողջությամբ ապաշրջափակել Լաչինի միջանցքով երթեւեկությունը. Զախարովա

ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանություն է տարածել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ, որում ասվում է․

«Ադրբեջանական կողմից Լաչինի միջանցքի մուտքի արգելափակման կապակցությամբ ուշադրություն ենք հրավիրում այն փաստի վրա, որ նման գործողությունները խախտում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները։ Նման քայլերը հանգեցնում են լարվածության աճի և չեն նպաստում Ռուսաստանի օգնությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ նորմալ մթնոլորտի պահպանմանը։

Կոչ ենք անում Բաքվին՝ ամբողջությամբ ապաշրջափակել Լաչինի միջանցքով երթեւեկությունը։ Նաև հույս ունենք, որ Երևանը դուրս չի գա եռակողմ ձևաչափերով փոխգործակցությունից։ Դրանց գործունեությունում դադարը բացասաբար է անդրադառնում տարածաշրջանում իրավիճակի վրա և հանգեցնում է «գետնի վրա» էսկալացիայի։

Նշում ենք համապատասխան հանձնաժողովի շրջանակում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ուղղությամբ ռիթմիկ աշխատանքի կարևորությունը։ Պատրաստ ենք տրամադրել անհրաժեշտ խորհրդատվական օգնություն:

Մենք կրկնում ենք մեր կոչը երկու կողմերին՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ համաձայնագրերն ամենաբարձր մակարդակով խստորեն պահպանելու կարևորության, Լաչինի միջանցքի տարածքում անվտանգության ապահովման համար զսպվածության և պատասխանատվության գիտակցման վերաբերյալ։

Ռուսական կողմը կշարունակի ակտիվ ջանքեր գործադրել իրավիճակը Երևանի և Բաքվի հետ շփումներում կարգավորելու ուղղությամբ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ