Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Նազելի Բաղդասարյանին վարչապետի մամուլի քարտուղար նշանակելու մասին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Նազելի Բաղդասարյանին նշանակել վարչապետի մամուլի քարտուղար»,- նշված է որոշման մեջ։
Մեկ այլ որոշմամբ Նիկոլ Փաշինյանն ազատել է Նազելի Բաղդասարյանին վարչապետի օգնականի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Նազելի Բաղդասարյանին ազատել վարչապետի օգնականի պաշտոնից»,- նշված է որոշման տեքստում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը