19 06 2024

Փաշինյանը բանակը սրբացնում էր, բայց մինչև պարտության տանելը



Մենք պետությունը կոթողացնում և սրբացնում ենք, բայց պետությունը գործիք է: Այս մասին ՀՀ պետական կառավարման մարմիններում սփյուռքի մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Տեսե՛ք, մենք սրբացրինք մեր բանակը, և ինչի՞ հասանք: Էն, ինչ մենք տեսել ենք 2020 թվականին ու դրանից հետո, մեր բանակի սրբացման պատճառով էր: Ասում էինք՝ սու՛ս, հանկարծ վատ բան չասեք, բանակը ուրիշ օրգանիզմ ա, իրան չի կարելի վատ բան ասել: Բայց բոլորս միևնույն ժամանակ իմացել ենք, թե էդ կոթողի պատերից ներս ինչ ա տեղի ունենում: Սուտ կասեն բոլոր էն մարդիկ, ովքեր ասեն՝ չէ, մենք չգիտեինք, որ տենց ա, որովհետև այդ ընթացքում հարյուրհազարավոր ընտանիքների անդամներ մտել են և դուրս են եկել՝ իրենց հետ բերելով ինֆորմացիան, թե ինչ է կատարվում ներսում, սակայն միևնույն է՝ ոչ ոք այդ մասին չի խոսել»,- նշեց նա:

Նշենք, որ մինչև պատերազմը թե՛ ՄԱԿ-ի ամբիոնից, թե՛ 2020 թվականի հուլիսյան իրադարձությունների պարգևատրումների ժամանակ Փաշինյանը հայոց բանակը համարում էր անպարտելի և բոլոր առումներով բարձունքում՝ հայտարարելով, որ Ղարաբաղի հարցը զենքով լուծելու Ադրբեջանի բոլոր ցանկությունները տապալված են:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ