22 06 2023

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իր պատկերացրած լուծումը Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունն է



 

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի մեկնարկին անդրադարձավ Արցախում հումանիտար իրավիճակին։

«Հումանիտար իրադրությունը Լեռնային Ղարաբաղում շարունակվում է սրվել, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը շարունակվում է՝ ի հեճուկս Արդարադատության միջազգային դատարանի որոշման։ Ի հեճուկս Հաագայի դատարանի որոշման, ավելին, Ադրբեջանն անգամ արգելել է ԿԽՄԿ-ի մեքենաների երթևեկությունը Լաչինի միջանցքով»,- ասաց նա՝ հավելելով, որ ամեն ինչ արվում է հայերի կյանքը ԼՂ-ում անհնարին դարձնելու համար, և հենց սա է էթնիկ զտման քաղաքականությունը: Դադարեցված են սննդի և այլ ապրանքների մատակարարումը։ Դեղորայքի դեֆիցիտ կա, նույնիսկ ծանր հիվանդներին չեն կարողանում Լեռնային Ղարաբաղից տեղափոխել։

Խնդրի լուծման՝ Փաշինյանի պատկերացումը Բաքու-Ստեփանակերտ միջազգային երկխոսության մեխանիզմի գործարկումն է, «որի շրջանակներում կհասցեագրվի ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հիմնախնդիրը»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ