21 06 2023

Պետականությունը պահելու ժամանակ դեռևս ունենք․ Քրիստինե Վարդանյան



«Մեր ճակատագիրը կախված  է մեզանից։  Պետականությունը պահելու ժամանակ դեռևս ունենք»,-նման համոզմունք հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը՝  «Ինչքա՞ն ժամանակ ունենք» խորագրով քնարկման ժամանակ։

 «Նախ՝ չկա միջազգային կոնսենսուս Հայաստանի չգոյության վերաբերյալ, ստում են, երբ ասում են, որ որևէ դաշնակից չունենք՝ պաշտպանելու մեր շահերը, որովհետև ,այո՛, Հայաստանը  պետք է առաջին հերթին հայերին, բայց նաև պետք է տարածաշրջանով հետաքրքրվող այլ դերակատարների»,-նշեց Քրիստտինե Վարդանյանը։

«Կարևոր կենտրոններին պետք է հասցնենք ձայնը, որ Նիկոլ Փաշինյանի օրակարգին կա այլընտրանքային  օրակարգ Հայաստանում, պետք է հասցվի Մոսկվա, Վաշինգտոն և Բրյուսել»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ