20 06 2023

ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը վերածվել է «մեծագույն իրավասպանի». Փաստաբան

ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը վերածվել է «մեծագույն իրավասպանի». Փաստաբան

ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը վերածվել է «մեծագույն իրավասպանի»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

«Մի գործով՝ ակնհայտ անհիմն ձևով դռնփակ ռեժիմի անցում, դատավորի պաշտպանության իրավունքի բացահայտ ոտնահարում, մեկ այլ գործով՝ ստացիոնար բուժում անցնող դատավորի նկատմամբ ակնհայտ անհարգալից վերաբերմունք, իրեն ներկայացված բացարկը քննող դատավորների ուղղորդում, նիստից դուրս՝ լրագրողների նկատմամբ անհարգալից ու ցինիկ վերաբերմունք։

Մարդու իրավունքների պաշտպանից՝ գահավիժում դեպի մեծագույն իրավասպան։ Աննախադեպ է։ Իրոք աննախադեպ»,- գրել է Մելիքյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ