Այս իշխանությունը փորձում է լռեցնել ուժեղ մարդկանց, նրանց պետք են մարդիկ, ովքեր իրենց հասցեին թթու խոսքեր չեն ասի: Այս մասին ՔԿ շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր աղվան Վարդանյանը:
«ՔԿ հաղորդագրությունն արդեն իսկ փաստում է այն մասին, որ որևէ լուրջ բան չկա, չեն կարողացել գտնել: Այսքան ամիս Աշոտյանի վրա գործ կարելու փորձը քաղաքական պատվեր է»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը