Քննարկում ենք բյուջեի կատարողականը մի պայմաններում, երբ երկրի ղեկավարը փաստացի հայտարարում է, որ վստահ չենք՝ հաջորդ տարիներին կարող ենք բյուջե ունենալ, թե ոչ: Այս մասին ԱԺ ամբիոնից ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
«Հիմա ոչ թե բանակցային պրոցես է ընթանում, այլ կապիտուլյացիա, երբ Հայաստանին պարտադրվում է Ադրբեջանի և Թուրքիայի կամքը, հարց է առաջանում, եթե ամեն դեպքում բանակցություն է, այդ դեպքում Ադրբեջանը ինչ է զիջում: Իրենք առաջին ղեկավարները չեն աշխարհում, որ համոզում են, թե սոված կոկորդիլոսի ախորժակը հնարավոր է զսպել գլուխը կոկորդիլոսի բերանը մտցնելով»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը