15 06 2023

Մոսկվան մտահոգված է այն տեղեկատվությամբ, որ Վաշինգտոնը սպառնում է Արցախին. Զախարովա



РИА Новости-ն, հղում անելով Վաշինգտոնում դիվանագիտական աղբյուրին, գրել էր, թե ԱՄՆ-ն ստիպում է Լեռնային Ղարաբաղին հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, հրաժարվելու դեպքում սպառնում է հակաահաբեկչական գործողությամբ։

Մեկնաբանելով այս հրապարակումը, Ռուսական ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է․ «Մենք իրոք անհանգստացած ենք: Եթե այդ փաստերն իսկապես հաստատվեն, ապա հերթական անգամ նրանք կձախողեն միջնորդի իրենց կոչումը: Ես կարծում եմ, որ ամերիկյան կողմն ուղղակի պարտավոր է մենաբանել դրանք։ Միջնորդը նա է, ով փորձում է հաշտեցնել կողմերին, գտնել հատման կետեր: Նորագույն պատմության մեջ առաջին անգամ եմ տեսնում տեղեկություն այն մասին, որ միջնորդի դերին հավակնող երկիրն ուժի կիրառմամբ սպառնա կարգավորման գործընթացի մասնակցին՝ իր միջնորդական դերի իրագործման համար: Այսինքն ուժով, շանտաժի սպառնալիքով ստիպում են նստել բանակցային սեղանի շուրջ կամ մասնակցել ինչ-որ ֆորումների»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ