Հայաստանում այս տարի նախատեսված արմատական փոփոխությունների ֆոնին Վաշինգտոնի միջամտությունը գնալով ավելի անքաղաքավարի է դառնում։ Մոսկվան հույս ունի, որ ՀՀ նոր ղեկավարությունը քաջություն կունենա, որպեսզի դիմակայի ԱՄՆ-ի շանտաժին և ճնշմանը, և ինքնուրույն որոշումներ կկայացնի՝ հիմնվելով ազգային շահերի վրա․ РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը:
Նրա խոսքով` ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը վիրավորական կերպով հայ ժողովրդի պատմական փորձը «պատմական կարծրատիպ» է անվանել, ինչպես նաև հրամայել ՀՀ-ին` ամերիկյան զենք գնել և որքան հնարավոր է շուտ միանալ հակաիրանական պատժամիջոցներին:
«Եթե այսպիսին է հայ-ամերիկյան հարաբերությունների հրապարակային կողմը, ապա կարելի միայն պատկերացնել` ինչ է կատարվում կուլիսներում»,- ասել է Կարասինը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը