13 06 2023

Երբ իշխանությունն ավարտվեց, գալու է պատասխան տալու ժամանակը, որը դաժան է լինելու․ Արծվիկ Մինասյան



«Արդեն 6-րդ ամիսն է, ինչ Արցախի հերոսական ժողովուրդը  դիմագրավում է ադրբեջանական շարունակվող շրջափակմանը և թե՛ մարդու հինարար իրավունքների, թե՛ հումանիտար իրավունքի միջազգային մակարդակով,  որ թույլ է տալիս Ադրբեջանի իշխանությունը, դեռևս արժանի գնահատական չի ստացել և սրա հիմանական  պատճառներն ակնհայտ են` թե՛ ՀՀ իշխանության կողմից վարվող արտաքին քաղաքականությունն է, թե՛ նաև  աշխարհաքաղաքական գործոնը, դրան գումարած` նաև միջազգային խաղացողների նկատմամբ ոչ ճիշտ վարքագիծը՝ Հայաստանի կողմից», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«ԵԱՀԿ ՄԽ բոլոր երկրները, 20 տարուց ավելի, անընդհատ հիմնվել են այն հիմնարար սկզբունքի վրա, որ ցանկացած  իրավիճակում չի կարող հարցի լուծումը լինել ուժի կամ դրա սպառնալիքի գործադրմամբ, բայց հիմա աչք են փակում  ադրբեջանա-թուրքական հանցավոր վարքագծի վրա:
Աչք փակելով հանդերձ` նրանք տեսնում են նաև Հայաստանի կրավորական  կեցվածքը, ավելին՝ վերջին հայտարարություններով, ըստ էության, Հայաստանի գործող իշխանությունները, կարծեք թե, միջազգային լեգիտիմացման են տանում այս այլանդակությունը, որ կիրառում է Ադրբեջանի հանցավոր իշխանությունը», - ասաց Արծվիկ Մինասյանը։

Ընդդիմադիր պատգամավորի  խոսքով՝  երբ  իշխանությունն ավարտվեց,  գալու է պատասխան տալու ժամանակը, իսկ պատասխանը դաժան է լինելու:

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ