13 06 2023

Նեմեսիսի արձանի տեղադրումը սխալ էր, արտադատարանական ձևով հարց լուծելը չպետք է խրախուսվի․ Ալեն Սիմոնյան



Ես ինքս սխալ եմ համարում Նեմեսիսի արձանի տեղադրումը, որովհետև դա պետական քաղաքականություն չէ ու չի կարող լինել։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նրա խոսքով, արտադատական կարգով հարց լուծելը չի կարող պետական քաղաքականության գիծ լինել:

«Չասեք, որ այնտեղ որևէ դատարանի որոշում կա, դա մեր դատարանի որոշումը չէ, արտադատարանական կարգով որևէ պետության ներկայացուցիչ կամ որևէ պետություն չի կարող հարց լուծել, ու դա չպետք է խրախուսվի»,- ասաց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ