Հունիսի 7-ին կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի արտաքին գործերի նորանշանակ նախարար Հաքան Ֆիդանի հեռախոսազրույցը: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳ նախարարությունը։
«Արարատ Միրզոյանը շնորհավորել է Հաքան Ֆիդանին Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Կողմերն արտահայտել են իրենց պատրաստակամությունը շարունակել աշխատել երկու երկրների միջև հարաբերությունների ամբողջական կարգավորման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը