«ՀՀ Վարչապետը նույն Թուրքիայի ոճրագործ նախագահին շնորհավորում է մայիսի 28-ին, առավել քան՝ սիմվոլիկ բնույթ ունեցող գործողութուն է, նույնիսկ ամենավատ երազում հնարավոր չէ պատկերացնել , որ մայիսի 28-ին ՀՀ վարչապետը կշնորհավորի մեկ այլ ոճրագործի»,-Yerevan.today-ի տաղավարում ասաց պատմաբան, հրապարակախոս, պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը։
«Ովքե՞ր են այն մարդիկ, որոնք հարցականի տակ են դնում ՀՀ անվտանգությունը, ասում են՝ մենք թույլ ենք, չենք կարող, հարցականի տակ են դնում, ընդհանրապես, երկրի գոյությունը․ Փաշինյանն ասում է՝ հնարավոր է կորցնենք անկախութունը, այսինքն՝ բացում է հետագա թեմա, որ պատրստ է դրան, հետո պարզվում է, որ այս միջանկյալ հայտարարության մեջ, անվտանգությունը չենք կարող միայնակ ապահովել և մեր երկիրը կարող է ընդհանրապես չլինել, պարզվում է, որ մենք կորցրել ենք ինչ-որ պատմական թուղթ կադաստրային․․․ Չեմ հիշում մի դրվագ վերջին 3 արվա ընթացքում, որ ՀՀ վարչապետը խոսի ՀՀ անվտանգության, անվտանգության ուժեղացման, հնարավորությունների մասին»,-ասաց Հայկ Դեմոյանը։
«Պատերազմի առաջին օրն ասում էր՝ եկեք պայմանավորվենք,որ ինչ էլ լինի մենք մեզ պարտված չենք ճանաչում․ այս խոսքերը 5000 կյանք արաժեցավ և տասնյակ հազարավոր վիրավորներ ու նվաստացում․ այսօրվա քաղաքական ուժի համար պատվախնդրություն, ազնվություն կատեգորիաները չեն գործում»,-ասաց մեր զրուցակիցը։
Հայկ Դեմոյանի խոսքով՝ հայրենասիրություն բառն ու 2018-ին իշխանության եկածներն անհամատեղելի հասկացություններ են․«Ցավոք սրտի այսօրվաիշխանականներից ոչ մեկին, 10 տարի շարունակ, չտեսա Ծիծեռնակաբերդում»։
«Նիկոլ Փաշինյանի թիմակիցների մեջ առնվազն 3 հոգի կա, որոնք, տարբեր քրեական գործերով, մեղադրվում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում գողություններ կատարելու, նյութական վնաս հասցնելու համար»,-ասաց Հայկ Դեմոյանը։
Անդրադառնալով Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանի՝ օրերս արած հայտարարությանը, պատմաբանը նշեց․«Հայոց ցեղասպանության ճանաչումը շարունակական գործընթաց է, Զարեհ Սինանյանի հայտարարությունը քրեորեն հետապնդելի է արարք է»։
Թեմայի շարունակությունը՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը