«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ԱԺ-ում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյնիցն հետաքրքրվեց․
«Երբ 2021 թվականին Էրդողանը թռնում էր ՄԱԿ-ի 76-րդ գլխավոր վեհաժողովին ելույթ ունենալու, Աթաթուրքի անվան օդանավակայանում ինքը խոսեց նախապայմանների մասին։ Դրանից հետո թուրքական նախապայմաններ ներկայացվեցին՝ տարածքային ամբողջականության ճանաչում, ցեղասպանության խնդիր։ Երկու օր առաջ Զարեհ Սինանյանն ասաց՝ ցեղասպանության հետապնդման աշխատանքները դադարեցվել են, որովհետեւ ռազմավարական հաջողության չեն հասել։ Այսինքն՝ թուրքական բոլոր նախապայմաններն այս պահի դրությամբ բավարարվել են։ Դուք ասում էինք, որ որևէ նախապայմաններ չկան, մենք առանց նախապայմանների հարաբերությունների նորմալացման ենք գնում։ Բայց, ինչպես տեսնում ենք, նորմալացում չկա, երկրորդ շարքում նստելը դրա ապացույցն էր, փակ սահմանները դրա ապացույցն են, նախապայմններըը հերթով կարգաբվորվում են»։
Արարատ Միրզոյանն ի պատասխան ասաց, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի համար Թուրքիայի կողմից նախապայմաններ չեն առաջադրվել։ «Երկու կողմերը, ձեզ քաջ հայտնի է, որ բազմիցս ընդգծել են, որ նախապայմաններ չկան։ Եվ նպատակը վերջնական հարաբերությունների կարգավորումն է։ Իշխանությունների տարբեր ներկայացուցիչների, այդ թվում՝ բարձրագույն ներկայացուցիչների կողմից հնչել են մեկնաբանություններ ու տեսակետներ, Հայոց ցեղասպանության ճանաչման դատապարտման գործընթացը երբևէ այս քննարկումների մաս չի կազմել ցայսօր։ Օրակարգում չկա այդպիսի հարց ուղղակի»,-ասաց Արարատ Միրզոյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը