03 06 2023

Մեզ 100 տղամարդ է պետք՝ կյանքը զոհելու և մինչև վերջ գնալու պատրաստակամությամբ. Աղվան Վարդանյան․168․am

Մեզ 100 տղամարդ է պետք՝ կյանքը զոհելու և մինչև վերջ գնալու պատրաստակամությամբ. Աղվան Վարդանյան․168․am

168․am-ը գրում է․

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը համոզված է՝ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ստանալ ոչ թե Հայաստանի կադաստրի, այլ Հայաստանի և Արցախի մահվան վկայականը։

Ըստ Վարդանյանի՝ երկու հայկական պետականությունները կկնքեն իրենց մահվան վկայականը, եթե դրան գնացող իշխանությունը չհեռացվի։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին և դրանց վերաբերյալ Հայաստանի իշխանության առաջարկած լուծումներին, Վարդանյանն ընդգծեց նաև.

«Անկախ Քիշնևի, սպասվող Բրյուսելի և այլ վայրերում անցկացվելիք հանդիպումներից, որևէ պայմամագիր էլ չի ստորագրելու։ Որքան այդ անձը իր պաշտոնավարումը շարունակի, նա մեզ թողնելու է Հայաստանի և Արցախի մահվան վկայականը, ուստի անհրաժեշտ է 100 տղամարդ, որոնք կունենան նույն նպատակը ու կկանգնեն մինչև վերջ՝ պատրաստ կյանքը զոհելու»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Հարցին՝ «Դիմադրության» շարժման ժամանակ չկա՞ր այդ 100 մարդը, Աղվան Վարդանյանը պատասխանեց.

«Ո՛չ, չկար 100 մարդ, որոնք պատրաստ էին գնալ մեռնելու, որ երկիրը ազատեն այս չարիքից»։

Ճշտող հարցին՝ եթե 100 մարդ չկար, որը պատրաստ էր զոհվելու՝ հանուն երկիրը չարիքից ազատելու, ինչո՞ւ 50 օրից ավելի տասնյակ-հազարավոր մարդկանց ընդդիմությունը պահեց փողոցում, Աղվան Վարդանյանը պատասխանեց.

«Ընդդիմության դաշտում մենք ունենք այդ 100 մարդը։ Ես նշումներ եմ անում, 250-ից ավելի մարդկանց անուն եմ գրել, բայց նրանք ամենատարբեր շերտերի ներկայացուցիչներ են ու տարբեր տեղերում։ Ստացվում է՝ կա իշխանություն՝ մոնոլիտ, և կա ընդդիմություն՝ բաժան-բաժան՝ անմիաբան, ուստի անհրաժեշտության դեպքում կարող եմ հրապարակել այդ 250 մարդու անունը՝ ցույց տալու համար, որ մենք ունենք մարդկային ռեսուրս։ Այդ մարդիկ պետք է զինվորական ռազմական ռեժիմով խնդիրը ձևակերպեն և գնան մինչև վերջ»,- ասաց Վարդանյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ