02 06 2023

Քարտեզով եթե պարզվի անկլավները Ադրբեջանինն է, է ոչ մի խնդիր, մենք ասում ենք՝ շատ լավ. Փաշինյան



Այնպիսի անկլավ չկա, որը մեզ համար առաջացնի ճանապարհային անլուծելի խնդիր։ Մանուկ Բեյի ապարանքում այսօր Մոլդովայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով համայնքի ներկայացուցչի հարցին` Տիգրանաշենը ՀՀ 29.800 քառակուսի կմ տարածքում է, թե ոչ։ Համայնքի ներկայացուցիչը մտահոգություն հայտնեց, որ եթե Տիգրանաշենն անցնի Ադրբեջանին, ապա անվտանգային մեծ խնդիր կառաջանա, կկտրվի ճանապարհը Վայոց Ձորից դեպի Երասխ և այլն։

«Եթե ելնենք այն կանխավարկածից, որ այդտեղ եղել է Քյարքի, իրավական առումով կնայենք, քաղաքական առումով եթե պարզվի` դա Ադրբեջանինն է, մենք այդտեղ ոչ մի խնդիր չունենք, և դեռ փաստ չէ, որ Ադրբեջանը կուզի` Արծվաշենը վերադարձնի, Քյարքին վերցնի։ Բայց եթե նույնիսկ այդպես է, ես ուզում եմ, որ մենք այդ հարցի արժեքը չգերագնահատենք»,– ասաց Փաշինյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ