Փաստաբան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հայտնի տեսանյութում պատկերված ոստիկանն է՝ Դիլիջանի քրեականի պետ Բ.Տ.-ն է, որ անկաշկանդ ծեծում ու նվաստացնում էր անչափահաս երեխային։ Ու դրա ամբողջական պատասխանատուն նիկոլական հակահայ ու տմարդի ռեժիմն է։
Վստահ եմ՝ երեխայի բարեկամների մեջ կգտնվեն մարդիկ, որ կմտածեն՝ «Ինչու՞ են սրանք հարցը քաղաքականացնում. չէ՞ որ սա սովորական իրավական հարց է»։ Ու այդ մարդիկ գուցե երբեք էլ չհասկանան, որ երբ ոստիկանը իրեն պահում է ամենավերջին լկտիի պես, ապա դրա հիմքում միայն ու միայն քաղաքականությունն է՝ այն է, որ քաղաքական բարձրագույն իշխանությունը, իր աթոռը պահելու համար, իր հլու-հնազանդ կամակատարներին պարգևատրում է անպատժելիությամբ։ Էդքան բան։
Տեսանյութը՝ մեկնաբանությունում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը