31 05 2023

Հայաստանը Նախիջևանով, Սյունիքով, Ադրբեջանով դեպի Ռուսաստան երթևեկելու հնարավորություն է ստանալու. Օվերչուկ

Հայաստանը Նախիջևանով, Սյունիքով, Ադրբեջանով դեպի Ռուսաստան երթևեկելու հնարավորություն է ստանալու. Օվերչուկ

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն այսօր ասել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խմբի հանդիպման ժամանակ քննարկվելու են Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանը հատելու մոդալության հետ կապված տեխնիկական մանրամասները:

«Խոսքն այն մասին է, որ այդ սահմանին կլինեն անձնագրային, մաքսային և վերահսկողության բոլոր այլ տեսակները, որոնք գոյություն ունեն միջազգային սահմաններում», - ասել է նա, փոխանցում է «Ինտերֆաքսը»։

Օվերչուկի խոսքով, կողմերն այսօր շատ մոտ են նրան, որ խոսեն արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու մասին։

«Նաև Հայաստանն է հնարավորություն ստանալու Նախիջևանով, Սյունիքով, Ադրբեջանով դեպի Ռուսաստան, ԵՄ այլ երկրներ երթևեկելու համար, նաև կարելի է դուրս գալ Իրան», - ասել է Օվերչուկը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ