Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Հայաստանը մեծ առավելություններ ունի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից։
«Հայաստանը մեր դաշնակիցն է ՀԱՊԿ-ում: Հայաստանն ակտիվորեն մասնակցում է Եվրասիական տնտեսական միության աշխատանքներին: Հայաստանը հիմնական շահառուն է, որը շատ մեծ առավելություններ է ստանում որպես անդամ՝ Եվրասիական տնտեսական միության աշխատանքներին մասնակցությունից»,- շեշտել է նա:
Մեկնաբանելով Հայաստանի՝ հարաբերությունները խզելու վերաբերյալ հարցը՝ Օվերչուկն ընդգծել է, թե «այդ հարցի վերաբերյալ պաշտոնական հայտարարություններ չեն եղել»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը